«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Թատրոնի միջազգային օրը ՀՀԿ ԵԿ աջակցությամբ կայացավ «Դարձյալ կանայք» ներկայացմա­ն պրեմիերան

Թատրոնի միջազգային օրը ՀՀԿ ԵԿ աջակցությամբ կայացավ «Դարձյալ կանայք» ներկայացմա­ն պրեմիերան
28.03.2013 | 12:06

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, ՀՀԿ երիտասարդա­կան կազմակերպո­ւթյան աջակցությամբ տեղի ունեցավ «Դարձյալ կանայք» ներկայացմա­ն պրեմիերան (ըստ Ա. Պ. Չեխովի ՙՀոբելյանը՚ պիեսի)։ Այն նվիրված է կանանց մեկամսյակի­ն։ Ներկայացումը բեմադրվել է Հայաստանի երիտասարդության ազգային խորհրդի երիտասարդական թատերախմբի նախաձեռնությամբ։

Պրեմիերային հրավիրված էին ՀՀԿ կանանց խորհրդի անդամները, ովքեր իրենց երախտագիտությունը հայտնեցին երիտասարդ դերասաններին՝ հաճելի հույզեր պարգևելու, թատրոնի մեծամեծ խորհուրդը վայելելու հնարավորության համար։

Ներկայացման բեմադրիչ Մարգարիտա Մնացականյա­նի խոսքով՝ «Դարձյալ կանայք» ներկայացումը մարդկային դիսոնանսի, կին-տղամարդ հարաբերությունների մասին է։ Ըստ նրա՝ բեմադրության մեջ ներգրավված երիտասարդ դերասանները շատ տաղանդավոր են, շատ ճիշտ են ընկալել կերպարները, և նրանցից յուրաքանչյուրը կարող է զարդարել մեր լավագույն թատրոնների բեմերը։

«Դարձյալ կանայք» ներկայացման ռեժիսորն է Վարդգես Բարսեղյանը,­ պրոդյուսերը­՝ Սերգեյ Սանոյանը, բեմանկարիչ­ը՝ Արաքսյա Սեխպոսյանը։­

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2860

Մեկնաբանություններ